ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Փրկությունը մի հասցե ունի` Հայաստանն ազատել թուրքամոլ դրածոյից և իր խմբակից

Փրկությունը մի հասցե ունի` Հայաստանն ազատել թուրքամոլ դրածոյից և իր խմբակից
19.07.2023 | 22:47

Լաչինի միջանցքի փոխարեն Աղդամն օգտագործելն Արևմուտքի երեսպաշտ առաջարկն է, որով լեգիտիմացնում է և՛ այս թուրքամոլի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու

խոստում-հայտարարությունը, և՛ մեր հայրենակիցներին սովի մատնելու միջոցով իրականացվող ցեղասպանությունը։

Իսկ քաղաքական տեսանկյունից Արևմուտքը պարզապես իր խաղն է խաղում, նավթագազային, լոգիստիկ և ռազմավարական իր շահերը սպասարկելով։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հ.Գ. Իսկ ով նստացույց կանի Արցախում, ով կպառկի Հայաստանում, զուտ իր անձնական շահն է հետապնդում։

Փրկության ազնիվ նպատակը մի հասցե ունի` Հայաստանն ազատել թուրքամոլ դրածոյից և իր խմբակից։

Դիտվել է՝ 3412

Մեկնաբանություններ